Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խմելու ջրի թանկացման պատճառները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
jur

«2017 թվականին մեր առջև առաջնահերթ խնդիր ենք դրել ոռոգման ջրի 100 տոկոսանոց հաշվառումը, որը կբերի ջրի բալանսավորմանը »,-այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «Հաջորդ կարևոր քայլը Սկադա համակարգի տեղադրումն է, որը մեզ հնարավորություն կտա օնլայն ստանալ տեղեկատվություն, թե տվյալ պահին ջրագծով ինչ քանակի ջուր է հոսում: Բացի այդ, Համաշխարհային բանկի հետ բանակցություններ ենք տանում, որ 2017 թվականի ընթացքում մեզ մոտ տեղադրվի տիեզերական համակարգ: Տիեզերքի միջոցով գետերի, ջրամբարների ջրի պարունակությունն ենք ստուգելու »,-ասաց նա: Արսեն Հարությունյանը խոսեց նաև խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունները մեկ միասնական օպերատորի միջոցով իրականացնելու մասին՝ ասելով, որ առաջիկա 15 տարիների ընթացքում օպերատորը 37,5 միլիարդ դրամի ներդրում է կատարելու, որոնք ամբողջությամբ ուղղվելու են խմելու ցանցի վերականգմանը: Ինչ վերաբերում է հունվարի 1-ից խմելու ջրի՝ 10 դրամով թանկանալուն, ապա Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խոսքով, դա ունի իր պատճառները: «Թանկացումը պայմանավորված է կատարվելիք ներդրումներով, կատարողական ցուցանիշներով, որը նոր օպերատորը պարտավոր է ապահովել, և վարձավճարով, որը օպերատորը պարտավոր է վճարել պետբյուջե»,-եզրափակեց Հարությունյանը՝ հավելելով, որ առաջիկա մի քանի տարիներին ջրի սակագնի թանկացում նախատեսված չէ: