Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ողջ գիշեր աղ ու ավազ են լցնելու և ձնամաքրելու են գլխավոր ու երկրորդական փողոցները

Կարևոր լուրեր Պաշտոնական
unnamed-31-1

Մայրաքաղաքում, չդադարող ձյան տեղումներին զուգահեռ, շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Հաշվի առնելով հատկապես գիշերային ժամերին  սպասվող ջերմաստիճանի անկումը` հնարավոր մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվում են նաև աղի և շլաքային ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ, որոնք կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում նաև մայթերի, բակերի և միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Տնտեսվարող սուբյեկտները ևս իրականացնում են իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ: Հիշեցնենք, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների մարդկային ու տեխնիկական ռեսուրսները: Ողջ գործընթացը տեղերում վերահսկվում է ինչպես վարչական շրջանների ղեկավարների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն