Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նորանշանակ վարչապետին

Պաշտոնական
0b3c2d4b9d6166bf7de5659db38c1c1d

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության: «Մեր երկրներին միավորում են հնամյա ամուր կապերը՝ խարսխված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում կայացած մեր անկեղծ քննարկումը՝ ուղղված այդ կապերի հետագա ամրապնդմանը։ Իտալիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությունը նշանակալի է Հայաստան-ԵՄ զարգացող համագործակցության առաջմղման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: