Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս զինազմթերք է գտել

Հասարակություն
police-1

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 9-ին, ժամը 16.40-ին, 1961 թ. ծնված Վարդանուշ Թ.-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս զինազմթերք է  գտել:

Մեկնած օպերատիվ խմբին Վարդանուշ Թ.-ն ներկայացրել է կարճ փողով ինքնաձիգի նմանվող կրակող սարք, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, 9 մմ տրամաչափի ատրճանակի 2 դատարկ պահունակ, 1  պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 2 պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և հայտնել, որ դրանք պատկանել են ամուսնուն /զոհվել է 1992 թ./, որը ձեռք է բերել ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: ՀՀ ոստիկանություն