Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոլանդացի բժիշկը ՀՀ-ում ցուցադրում է վիրահատության նոր հմտություններ (տեսանյութ)

Հասարակություն
bjishk

Երեւանում է հոլանդացի հայտնի առիթմոլոգ Տամաս Սիլ Տորոկը: Նա երկու օր «Էրեբունի» բժշկական կենտրոնում կկատարի 6 էրեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն եւ աբլիացիա, այսինքն՝ սրտի առիթմիան բուժող վիրահատական միջամտություն. «Ես հաճախ եմ ճամփորդում եւ հաճախ ցուցադրական վիրահատություններ եմ կատարում Եվրոպայի տարբեր երկրներում, ես զարմացած եմ, որ Երեւանում գոյություն ունի նման զարգացած սրտաբանական բաժանմունք՝ այսպիսի հնարավորություններով»: «Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի տնօրեն Համլետ Հայրապետյանի կարծիքով՝ պրոֆեսորի այցը լավ փորձառություն է հայ մասնագետների համար. «Հայաստանում բավական ժամանակ է գործում է առիթմոլոգիական ծառայությունը, արդեն մի քանի կենտրոնում կա, դա տեխնիկայի հետ կապված բնագավառ է , իսկ տեխնիկան զարգանում է շատ արագ, նորությունները շատ արագ ներդնել պրակտիկ բժշկության մեջ ակտուալ հարց է: խնդիրն այն չէ, որ մենք չենք անում նման վիրահատություններ, մենք անում ենք, բայց մենք պետք է կատարելագործվենք: Պրոֆեսորի այցը հենց այդ նպատակն է հետապնդում, ներդնել նոր տեխնիկական միջոցներ, որ մեր բժիշկները բարձր մակարդակով իրականացնեն վիրահատությունները»: 6 հիվանդներն ընտրվել են իրենց  վիճակի բարդության աստիճանով. «Նրանց, ում մենք անում ենք  աբլիացիա, մահվան մեծ ռիսկ ունեն,  մենք ոմանց համար կյանքի որակն ենք բարձրացնում, բայց ոմանց համար էլ սա իսկապես կյանք փրկող գործողություն է, որովհետեւ այս հիվանդների հանկարծամահության ռիսկը բարձր է»,- նշում է «Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիական ծառայության բժիշկ Միհրան Մարտիրոսյանը: Հոլանդացի բժիշկը Հայաստանում կմնա 2 օր: