A
A
Վարչապետն ուզում է ֆինանսական և տնտեսագիտական կրթություն ապահովել դպրոցում
ՀՀ կրթության և գիտության նախարարին վարչապետն այսօր հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել էլեկտրոնային կրթության՝ նոր ուսումնական տարվանից զանգվածային կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները: Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել է նաև երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրն սկսելու պարտադիր պայմանով: