Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խորհրդարանական կառավարումը ենթադրում է գաղափարական պայքար». Գ. Ղազինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
xazinyan

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում փոփոխված կառավարման համակարգը ենթադրում է, պարտադրում է կայացած քաղաքական դաշտի առկայություն. խոսելով «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների մասին՝ նշեց Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը՝  ավելացնելով. «Դա էլ ենթադրում է կայացած գաղափարախոսական հենքի վրա կայացած կուսակցությունների առկայություն։ Խորհրդարանական կառավարումը ենթադրում է գաղափարական պայքար կուսակցությունների մեջ, որի արդյունքում ընտրողը, տեսականորեն, պետք է կողմնորոշվի, թե որ կուսակցությանը, որ գաղափարախոսությանն է տալիս նախապատվություն՝ կառավարի երկիրը, կազմի կառավարություն»: Գագիկ Ղազինյանը միշտ եղել է այն կարծիքին, որ մեր երկիրը դեռ հասունացած չէ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համար. «Սակայն այն, որ այդ համակարգը առաջադիմական է, որեւէ մեկը չի կարող վիճել: Այս համակարգի կայացման համար երկու ճանապարհ կա՝ լավ կլիներ, որ արդեն կայացած կուսակցությունների պարագայում մենք գնայինք այդ կառավարման համակարգին: Քանի որ ունենք այն, ինչ ունենք, այս պայմաններում մնում է 2-րդ ճանապարհը՝ ստեղծել իրավիճակ, պայմաններ, որոնք կնպաստեն այդ կուսակցությունների կայացմանը, եւ դրանով իսկ հիմք կհանդիսանան կառավարման այս մոդելի աշխատանքի համար: Նաեւ՝ կարծես դրան է ուղղված «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով փորձ է արվում այդ կուսակցությունները կայացնել, դրանով իսկ քաղաքական դաշտը կանոնակարգել, հակառակ դեպքում մենք որեւէ լավ բան չենք կարող սպասել կառավարման նոր համակարգից, ու կլինեն իմիտացիաներ»: Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ԱԺ կողմից ընդունվել են առաջին ընթերցմամբ, նախատեսում են դաշտի ազատականացում՝ կուսակցությունների գրանցման պայմանների մեղմացումներ: