Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աղվան Վարդանյան
A A
Քաղաքականություն

Դատարանը 299 մլն դրամի արգելանք է Աղվան Վարդանյանի գույքի վրա

 Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Ռուդոլֆ Ավագյանը որոշել է 299.389.223 /երկու հարյուր իննսունինը միլիոն երեք հարյուր ութսունինը հազար երկու հարյուր քսաներեք / դրամի չափով արգելանք է դրել ԱԺ պատգամավոր Աղվան Արշավիրի Վարդանյանին եւ Ցողիկ Լավրենտի Բեժանյանին պատկանող գույքի վրա։ Դատարանը մասնակի է բավարարել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի միջնորդությունը։

  Այս գործով դատավորը նաեւ նախնական դատական նիստ նշանակել։ Այն տեղի կունենա հունիսի 8-ին՝ ժամը 16:00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Աղվան Վարդանյանը եւ նրան փոխկապակցված անձինք հրավիրրվել էին դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ պարզաբանում տալու։