Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վարչապետի և ԵԽ նախագահի ու Եվրոպական Հանձնաժողովի նախագահ ընդլայնված կազմով հանդիպումը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի բացման խոսքը ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին

Հարգելի՛ պարոն վարչապետ, հարգելի՛ Նիկոլ, թույլ տվեք սկսել՝ Եվրոպական միության անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Ձեզ ջերմ հյուրընկալության համար։

 

Երեկ մենք ունեցանք պատմական պահ՝ տարածաշրջանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) առաջին հանդիպմամբ։

 

Սակայն այսօր մենք ունենք նոր, շատ կարևոր պատմական պահ՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև պատմության մեջ առաջին գագաթնաժողովը։ Սա հստակ ազդակ է այն մասին, թե որքան է ԵՄ-ն ցանկանում համագործակցել Հայաստանի հետ։

 

Այժմ Հայաստանն ապրում է խաղաղության և սեփական ժողովրդավարական վարչակարգի ամրապնդման նոր թափի շրջան, և սա, իհարկե, լավ միջավայր է մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար։ Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգն ընդունվել է անցյալ դեկտեմբերին, և այդ ժամանակից ի վեր մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները։

 

Մենք նաև շատ սերտորեն աշխատում ենք անվտանգության և պաշտպանության ոլորտում՝ սկսած Խաղաղության եվրոպական հիմնադրամից մինչև հիբրիդային սպառնալիքների դեմ ուղղված համատեղ ջանքերը։ Ինչպես գիտեք, Եվրոպական միության գործընկերության առաքելությունը, որի մասին որոշումը կայացվեց անցյալ ապրիլին և որի նպատակն է ամրապնդել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը, ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու մեր ընդհանուր հանձնառության շոշափելի նշանն է։ Եվ, իհարկե, մեզ համար շատ կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ տնօրինելու սեփական ճակատագիրը։

 

Եվ Դուք կարող եք հույս դնել մեզ վրա՝ միասին աշխատելու և մեր ընդհանուր ճակատագիրը միասին կերտելու հարցում։ Հայաստանը հիմնական հենասյունն է Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում, բայց նաև՝ Հարավային Կովկասի միջոցով Եվրոպան Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու գործում։ Սա մեր տարածաշրջանների պատմությունն է, և սա լինելու է նաև մեր տարածաշրջանների ապագան։ Ահա թե ինչու Եվրոպական հանձնաժողովը և նախագահ ֆոն դեր Լայենը, վստահաբար, կկենտրոնանան այս գագաթնաժողովի կոնկրետ արդյունքների վրա և այն բանի վրա, թե ինչպես մենք կարող ենք մեր ռազմավարական գործընկերության շրջանակներում կառուցել մեր ընդհանուր ապագան՝ խաղաղության մեջ և հանուն հայ ժողովրդի ու Եվրոպայի բարօրության։

 

Շատ շնորհակալ եմ, պարոն վարչապետ։