Խեցգետին որսացողներն ակամա ձուկ էլ կորսան. արգելքը կհանվի 10 օրով
«Խեցգետնի որսի արգելք դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 6-ը չի գործելու: Իսկ խեցգետին որսացողի համար շատ ավելի դյուրին է դառնում ձուկ որսալը, անգամ չուզենալով: Արդյունավետ չի այդ ժամանակահատվածում հսկողություն իրականացնելը»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչու է մոտ տասը օրով հանվում ձկան որսի արգելքը: «Մյուս կողմից մենք ընտրել ենք այն ժամանակահատվածը, երբ ձկների 65-70 %-ը վերարտադրության շրջանում է գտնվում: Մենք այնպիսի շրջանում ենք, որ ավելի լավ է 70 տոկոսը կարողանանք ապահովենք պատշաճ վերարտադրություն, քան սահմանենք մեծ ժամկետ, չկարողանանք հսկել եւ կորցնենք ավելի շատ հնարավորություն»: Արծվիկ Մինասյանը հավելեց, որ դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ը նույնպես որսն անօրինական է լինելու, բայց այն օրերը, որոնք նշված են, լինելու է խստացված ռեժիմով: