Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներին խոստացել են մինչեւ տարեվերջ վճարել

Տնտեսություն
nairit-1

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին խոստացել են մինչեւ տարվա վերջ վճարել  աշխատավարձը: «Նախարարությունից են խոստացել, բայց վճարման կոնկրետ օր չեն նշել»,- «Ա1+»-ին ասաց «Նաիրիտ» գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ  260-ից ավելի աշխատակից չի ստացել 5-ից 6 ամսվա աշխատավարձ։ Աշխատավարձ ստանալու պահանջով  նաիրիտցիները փակել էին նաեւ  Բագրատունյաց պողոտան, դրանից հետո գրոհել նաեւ Կառավարության 3-րդ մասնաշենք՝ Էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպելու եւ հարցին լուծում տալու  համար: