«Արմեն Սմբատյանը ուզում է տեր դառնալ Դիլիջանի կոմպոզիտորների միության տանը»
«Միության մեջ բախումներ եղել են, նախորդ նախագահի դեմ էլ ենք խոսել, բայց երբևէ միության անունը չի վարկաբեկվել: Արմեն Սմբատյանը ուզում է տեր դառնալ Դիլիջանի կոմպոզիտորների միության տանը: Սա է բացատրությունը…»: Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի վրդովմունքով լի այս խոսքերը հնչեցին կոմպոզիտորների միության արտահերթ նիստում: Կոմպոզիտորներին զայրացրել էր «Հրապարակ»-ին տված Արմեն Սմբատյանի հարցազրույցը։ Լրագրողի հարցին, թե անկախության 25-ամյակի միջոցառումների համար պետությունը 100 մլն.-ից ավելի դրամ հատկացրեց «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին, իսկ Կոմպոզիտորների միությանը Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար՝ ընդամենը 4 մլն. դրամ, Սմբատյանը պատասխանել էր «Դա ֆանտաստիկ ծրագիր էր…, և այդ ծիծաղելի գումարով կարողացել են կազմակերպել այդպիսի միջոցառում։ Իսկ Կոմպոզիտորների միությանը կարծում եմ, որ 1 մլն. էլ չպետք է տային։ …Իսկ նրանք ինչ են անում... Նիստի ավարտին որոշում կայացվեց դիմել վարչապետին՝ Դիլիջանի ստեղծագործական տունը, որտեղ հանգստացել և ստեղծագործել են Շոստակովիչը, Բրիտենը, Պլիսեցկայան, Ռոստրոպովիչը և այլ անվանի մարդիկ, ընդգրկել պատմամշակութային հուշարձանների պահպանության ցուցակում, և մեկընդմիշտ վերջ դնել այս խոսակցություններին: