Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո՞ղ է վազքի մրցույթ է եղել. փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
stepan-grigoryan

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ, թեեւ արդեն 21 տարի է անազատության մեջ է։ Վերաքննիչ քրեական դատարանն   անփոփոխ թողեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ « 20 հոգի հատել են այդ շեմը, բայց ասեմ, որ որեւէ մեկը ազատ չի արձակվել, վաղաժամկետ ազատ արձակման բնութագիր չի իրականացվել:  Սա խոսում է այն մասին, որ պետությունը սխալ քաղաքականություն է վարում, կամ նա չի իրականացնում իր ուղղիչ գործառույթը, կամ պետք չէ ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց»,- ասաց Ստեփան Գրիգորյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը: Ստեփան Գրիգորյանը   բողոքարկում էր  առաջին ատյանի որոշումը, որով անփոփոխ էր  մնացել «Արմավիր» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը  որոշումը, ըստ որի վաղաժամկետ ազատ արձակման  հարցի քննարկումը հետաձգվում է 1 տարով: Որպես կանոն ցմահ դատապարտյալին վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին չեն ներկայացնում  պատճառաբանությամբ, թե նա չի մասնակցում  ՔԿՀ-ի կազմակերպած միջոցառումներին: «Հասկանանք, ինչ միջոցառումներ են եղել, որ իմանալով նա չի մասնակցել:  Կարող է վազքի մրցույթ է կազմակերպված եղել, անձը վատառողջ է եղել եւ չի մասնակցել»,-ավելացրեց Ռոբերտ Ռեւազյանը Ստեփան Գրիգորյանը բողոքարկելու  է նաեւ Վերաքննիչ դատարանի որոշումը։