Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Է. Շարմազանովը կգլխավորի ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ղրղզստանում

Պաշտոնական
unnamed-6-9

Նոյեմբերի 24-ին  Սանտկ Պետերբուրգի Տավիրդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ   Էդուարդ Շարմազանովը  հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ:  Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առընչվող հարցեր, կարևորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը: Չ. Թուրսունբեկովը նշել է, որ հայ -ղրղզական հարաբերությունների զարգացման համար շատ կարևոր է Հայաստանի և Ղրղզստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, իսկ ՀՀ Աժ փոխնախագահ Է. Շարմազանովը կարևորել է  ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների  համագործակցված աշխատանքը:  Հանդիպման վերջում Ղրղզստանի խորհրդարանի նախագահն  առաջարկել է ՀՀ Աժ փոխնախագահին գլխավորել Ղրղզստանի  սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը: