Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանի համար ՌԴ աջակցությունը կշարունակվի

Տնտեսություն
0b8d7bf554c87f3fb513cd589ca438cd

 ՌԴ կառավարության աջակցությամբ հաջորդ տարի կշարունակվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման միջոցառումները։  Այդ մասին տեղեկացնում  է  ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ մեջբերելով գերատեսչության  զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Հայկ Հարությունյանի խոսքը։ Ըստ հաղորդագրության՝ 2017թ-ին  կիրականացվեն լայնածավալ միջոցառումներ Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման և վերակառուցման ուղղությամբ։ Մասնավորապես՝ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW), Եվրոպական Ներդրումային Բանկի և Եվրամիության Հանձնաժողովի՝ Հարևանության Ներդրումային Գործիքի (“NIF”) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց  (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը կմտնի գործնական փուլ։ Միաժամանակ կշարունակվեն Իրանի Արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին՝ Իրան-Հայաստան 400 կՎ լարման նոր էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: Բարձրավոլտ այս գծերի թողարկումը կդառնա հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման հիմքը։