Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժվարանցանելի ճանապարհներ կան

Հասարակություն
0710d8e3cc5977858635521dc11a9f5a-472x265

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում և Վարդենիսում տեղում է ձյուն: Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ Է, տեսանելիությունը՝ 30-40 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա է մառախուղ, իսկ Վարդենիս և Մարտունի քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: