Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել և Կարեն Վարդանյանները չեն առաջադրելու իրենց թեկնածությունը. «Գրանդ Հոլդինգ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vardanyanner

«Գրանդ Հոլդինգի» հաղորդագրությունը Հերքելով մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը՝ հայտնում ենք, որ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, ինչպես և նախորդ անգամ, չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա և դրան հաջորդողԱԺ ընտրություններում: Սակայն ասվածը չի բացառում, որ «Գրանդ Հոլդինգը» կարող է սատարել առաջադրված որևէ թեկնածուի:  Միքայել և Կարեն Վարդանյանները շարունակելու են զբաղվել հայրենական արտադրության զարգացմամբ: Հիշեցնենք, որ «Գրանդ Հոլդինգը» հայրենական արտադրողներից առաջինն է արտահանման ծավալներով, աշխատատեղերի քանակով և ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի չափով: Մամուլի ծառայություն