Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրի աղտոտում, Սիգի ապօրինի որս. բյուջե է մուտքագրվել 0,72մլն դրամ

Հասարակություն
sig

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 07-11.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 660.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1.2մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի և հաշվարկվել է 1.1մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ընկուզենի տեսակի թվով 4  և 1 կաղնի ծառերի ապօրինի հատման համար իրականացված զննության արդյունքում հաշվարկվել է 1.1մլն.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի արձանագրած 1 ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0հազ.դրամի. որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի բենտոնիտային կավ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության ոլորտ     Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0հազ.դրամի. որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 350.0հազ.դրամի. որից՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Լոռու տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ        Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է  184հատ /112.6կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որից՝ Երևանի տարածքային բաժինը ՀԹՎՆՎ և ընդերքի ԲՎ բաժնի հետ համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 120 հատ /78.5կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր և «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: Կոտայքի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում հայտնաբերել և առգրավվել է 13 հատ /9.0կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Աբովյանի «Նարեկ» ծերանոց: Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել է 29 հատ /15.5կգ/ սիգ տեսակի ձուկ և 4 հատ ցանց: Ցանցերը ի պահ են հանձնվել  «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ, իսկ ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի «Հեքիաթ» մանկապարտեզ: Շիրակի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում առգրավվել է 22 հատ /9.6կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ, որը հանձնվել է «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ-ին: Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 10 վարչական տուգանքի որոշում 1.0մլն.դրամ գումարի չափով և 9 վնասի փոխհատուցման որոշում՝ 3.7մլն.դրամ գումարի չափով:    Համացանցում «Համահայկական բնապահպանական ճակատ» ՀԿ-ի կողմից տարածած՝ «Ագարակ»-ի ՊՄԿ–ի ջրային ռեսուրսների աղտոտման փաստի վերաբերյալ նյութի հիմքով ԲՊՏ-ում սկսվել է վարչական վարույթ, կատարվում են ուսումնասիրություններ, անալիզի նպատակով վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է ուղարկվել ընկերությանը:  Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.72մլն.դրամ: