Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Պետրոսյանը համաձայն չէ Ժոզե Մոուրինյոյի հետ

Սպորտ
gago

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը եւ թիմի ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանն այսօր մամուլի ասուլիս տվեցին վաղը՝ նոյեմբերի 11-ին  կայանալիք Հայաստան – Չեռնոգորիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպման կապակցությամբ: Մեր թիմի փորձառու կիսապաշտպանն ասաց, որ ինքը գտնվում է նորմալ մարզավիճակում եւ լիովին պատրաստ է վաղվա խաղին: «Չեռնոգորիայի ընտրանին ուժեղ թիմ է, բայց գլխավոր մարզչի հետ վերլուծել ենք նրա խաղը եւ արդեն գիտենք, թե ինչպես ենք խաղալու մրցակցի դեմ: Հնարավորությունները հավասար եմ գնահատում: Մենք պետք է նվիրված խաղանք, ավելին անենք եւ հաղթանակ տանենք», - նշեց Գեւորգ Ղազարյանը: Արթուր Պետրոսյանից  հետաքրքրվեցին հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակից՝ հիշեցնելով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռեւս գոհ չէ մեր ֆուտբոլիստի խաղային վիճակից. «Հենրիխ Մխիթարյանը լավ մարզավիճակում է գտնվում, տրամադրությունը շատ բարձր է, ուստի ոչ մի խնդիր չեմ տեսնում նրա պարագայում»: [caption id="attachment_1500756" align="alignnone" width="500"]Pre-match training of the Armenia national football team took place at Vazgen Sargsyan Republican Stadium Pre-match training of the Armenia national football team took place at Vazgen Sargsyan Republican Stadium[/caption] Խոսելով թիմի մյուս ֆուտբոլիստների մասին, Արթուր Պետրոսյանը նշեց, որ միայն Դավիթ Մանոյանը չի կարող մասնակցել խաղին, իսկ մնացած 23 ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպմանը: Խոսելով առաջիկա հանդիպման մասին, նորանշանակ մարզիչը նշեց, որ Չեռնոգորիայի ընտրանին միանշանակ ֆավորիտ է համարվում, սակայն թիմերի հնարավորությունները հավասար են, քանի որ մենք խաղում ենք սեփական դաշտում: «Հաշվի առնելով հավաքականի վերջին երեք խաղերի արդյունքները, մեր համար ցանկացած դրական հաշիվը առաջ քայլ է: Սակայն ձգտելու ենք հաղթանակի: Դա միանշանակ է», - լավատեսորեն ասաց Արթուր Պետրոսյանը: