Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվա - Երևան ավտոբուսի տուժած ուղևորները օգնություն կստանան. կոնտակտներ

Կարևոր լուրեր Պաշտոնական
bus1

2016թ. հոկտեմբերի 24-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայում՝ Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, տեղի ունեցած Մոսկվա - Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 9-ի N 1041-Ա որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ երթուղու ուղևորները և զոհվածների հարազատները օգնությունն ստանալու համար կարող են դիմել նախարարություն՝ Ք Երևան, Նալբանդյան 28 հասցեով: Կոնտակտային հեռախոս՝ + 374 (10) 59-00-24 (Իրավաբանական վարչություն): ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն