«Քլինթոնի ադմինիստրացիայի ուշադրությունը ՀՀ հանդեպ կլինի առավել ակտիվ»
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ում ընտրությունները կավարտվեն դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակով: Սա նշանակում է, որ սկզբունքորեն ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն չի լինի: «Բոլորը սպասում են, որ Քլինթոնի ադմինիստրացիան ավելի կոշտ քաղաքականություն կվարի հետխորհրդային եւ Մերձավոր Արեւելյան տարածաշրջանում, սակայն երբ Օբաման էր իշխանության գալիս, բոլորը խոսում էին այն մասին , որ նա կկենտրոնանա ներքին զարգացումների եւ խնդիրների վրա, սակայն իրականում եղավ հակառակը»,-ասաց փորձագետը: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին ՝ ապա, ըստ փորձագետի, Քլինթոնը տեղյակ է եւ ներգրավված է եղել «Ֆուտբոլային դիվանագիտությանը»: «Սա հույս է տալիս, որ Քլինթոնի նոր ադմինիստրացիայի ուշադրությունը Հայաստանի հանդեպ առավել ուշադիր կլինի, այսինքն՝ առավել ակտիվ եւ առավել դետալացված»,-ասաց նա։ Ավելին՝ տեսանյութով