Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թվայնացումից հետո էլ կլինեն կապուղիների մրցույթներ (տեսանյութ)

Հասարակություն
RuZCCGWOTC8

Հեռուստատեսային կապուղիների թվային մրցույթը եղել է 2010 թվականին, նոր մրցույթ տեղի կունենա 2020-ին: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք թվայնացումից հետո ե՞ւս կլինեն մրցույթներ. «Կապուղիներն անսահմանափակ չեն եւ ոչ էլ հնարավորությունները: Բոլորովին այդպես չէ, ուղղակի հնարավորությունների մոդելն է  փոխվում: Այսինքն, հնարավորություն է տրվում 2-րդ մասնավոր մուլտիպլեքսի տեղադրում, որի արդյունքում նորից հնարավորություն է ընձեռվում մի որոշակի քանակությամբ հեռուստատեսային ալիքներ ներբեռնել այդ կոնտենտի մեջ»: Նա նշեց, որ ամռանը ՀՌԱՀ-ը մրցույթ էր հայտարարել նոր մուլտիպլեքսի, սակայն մասնակիցներ չեն եղել. «Մյուս տարի նորից կհայտարարենք, եւ հույս ունենք, որ կունենանք մասնակից, եւ մեր հեռուստատեսային ներկապնակը ավելի կմեծանա»: Ըստ Ժիրայր Դադասյանի՝ մրցույթների արդյունքում հոռուստաընկերությունները ստացել են լիցենզիա մինչեւ 2020թ. «2010թ., երբ այդ մրցույթները եղան, նախատեսվում էր արդեն, որ 2015թ. թվայնացման անցում կլինի: Նաեւ՝ պարտավորությունների մեջ բոլոր մասնակիցները տեղեկացված էին այդ մասին ու ներկայացրել էին իրենց տեսլականը, թե ինչպես պետք է անցումը ապահովեն՝  հստակ ժամկետներով: Մեր բոլոր հեռուստաընկերությունները լիցենզիայի բոլոր պահանջները կատարել են»: Պարոն Դադասյանին բավարարում է այսօրվա հեռուստատեսային դաշտը. նա այն բավականին հագեցած է համարում. «Առհասարակ հեռուստատեսային այս նոր տեխնոլոգիաների  իմաստով ներմուծման հետ միասին ծառայությունների ձեւերն են փոխվում, եւ կարծում եմ՝ հնարավորությունները շատ ավելի կշատանան, երբ 2-րդ մուլտիպլեքսն էլ ներդրվի»: