A
A
Արգելափակվել են ավտոմեքենաներ
Նոյեմբերի 3-ին, ժամը 01.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բքի պատճառով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարի 30-րդ կմ-ում արգելափակվել են 6 ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա (15 ուղևոր):