Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռացվում են ձյան հետևանքով կոտրված ճյուղերը

Հասարակություն
chy

Երեկ օրվա ընթացքում և այսօր ողջ գիշեր տեղացած ձյան պատճառով մայրաքաղաքի որոշ հատվածներում արձանագրվել են ծառերի ճյուղերի կոտրվելու, դրա հետևանքով նաև հաղորդալարերի և այլ ենթակառուցվածքների վնասվելու դեպքեր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչությունների, մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան ծառայությունների, «Երքաղլույս» և ՀԷՑ ընկերությունների ու այլ կառույցների համագործակցությամբ ներկայում ընթանում են կոտրված ճյուղերի հեռացման և վնասված հաղորդալարերի վերականգնման աշխատանքներ: Արվում է հնարավորը` հետևանքները կարճ ժամկետում վերացնելու համար: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: