Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանկ վառելափայտը գյուղացուն ստիպել է խնայող վառարան ստեղծել (տեսանյութ)

Հասարակություն
glxavornkar

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի 81-ամյա բնակչուհի Հրանուշ Խառատյանն արդեն 20 տարի է՝ ապրում է միայնակ: Զավակները բռնել են արտագաղթի ուղին, բայց նա չի դժգոհում իր ճակատագրից. 01 «Շատ լավ է, ի՞նչ է եղել մեզ։ Գյուղի ապրող, ամեն ինչով ապահովված»,-ասում է նա իրեն  այցելած հայ եւ վրացի լրագրողներին։ Նրա լավատեսությունը, սակայն, չի կիսում գյուղի ուսուցչուհին: Նա հերթով ցուցադրում է  գյուղի լքված տները: «Տեսեք՝ ինչքան փակ դռներ կան: Դպրոցն է փոքրանում, աշակերտ չկա: Մենք էլ Բ դասարան չունենք»,- նշում է Մարիետա Դանիելյանը։   Անտառամերձ համայնքի բնակիչները անտառի բարիքներից գրեթե չեն օգտվում։ Վառելափայտը գնում են՝ 1 խորանարդ մետրի համար վճարելով  6-10 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանի սահմանամերձ համայնքների բնակիչները նույն չափի վառելափայտը գնում են մոտ 1500 դրամով։ Թեեւ գյուղը գազաֆիկացված է, սակայն կապույտ վառելիքն այստեղ թանկ հաճույք է։ 02 «Ես մրսելով 30 հազար դրամի գազ եմ վառում: Մի մեծ ընտանիք՝ 6-7 հոգով մի սենյակում են քնում, որովհետեւ այդ մի սենյակն է տաքացվում, դա իմ ընտանիքը չէ, բայց գյուղում գրեթե բոլորի մոտ է այդպես: Ամեն ինչ մի սենյակում է կատարվում, երբ մարդիկ ահռելի տներ են սարքել, բայց մնացած սենյակները բորբոսնում են»,-նշում է ուսուցչուհին: Մարգահովիտի գյուղապետ Սամվել Անանյանի խոսքով՝ ձմեռն իրենց մոտ երկար է տևում՝ մոտ 6 ամիս, ուստի գազ վառելու մասին խոսք լինել չի կարող. «Անպայման պետք է ունենանք վառելափայտ: Վառելափայտն էլ մի քիչ որ մատչելի լիներ... ցանկալի կլինի, որ իջեցնեն գինը»,-ասաց նա: 05 Կառավարության որոշմամբ՝ անտառամերձ համայնքի բնակիչներին 8 խորանարդ մետր թափուկ է տրամադրվում անվճար, սակայն, տեղացիների խոսքով, անտառն այդքան թափուկ չի արտադրում. «Դե, հայթայթում են, ուժեղ քամիներ են լինում, ծառ է ընկնում, ձյան ժամանակ ճյուղեր են կոտրվում, բայց դժվարություններ կան այդ թափուկը տուն հասցնելու համար՝ ճանապարհ չկա, որ տրանսպորտ մոտենա»,-ասում է գյուղապետը: Համայնքի բնակիչներից Արմեն Սաֆարյանը գտել է լուծումը։ Նա վառարան է ստեղծել, որը թույլ կտա էապես խնայել վառելափայտը. «Փայտն այրվելու ժամանակ արտադրում է գազ, այն բոցը, որ դուրս է գալիս, կոչվում է պիրոլիզ: Խնդիրը նրանում է, թե ոնց պետք է օգտագործես այդ պիրոլիզը: Այս վառարանը կոչվում է շախտնի պիրոլիզնի կատյոլ: Այրումը կատարվում է ներքևից, կրակը բարձրանում է ոչ թե վերև, այլ գնում է հորիզոնական՝ կողք: Պետք է այնպես անես, որ միայն փայտ չվառես, փայտի հետ այլ բան վառես, որ տնտեսես»: 06 Արմեն Սաֆարյանն իր ստեղծած վառարանն առաջինը փորձարկել է իր սեփական տանը: Ասում է՝ եթե սովորական վառարանով ձմռան ընթացքում 15 խորանարդ մետր փայտ էին օգտագործում, ապա նոր վառարանի շնորհիվ դրա ուղիղ կեսն են օգտագործում: Խնայող վառարանի գինը սկսվում է 500 դոլարից: Արմեն Սաֆարյանն առայժմ երկու վառարան է վաճառել: Ասում է՝ փորձնական շրջանում է, եթե գործն արդարացրեց իրեն, ապա կշարունակի զբաղվել դրանով: