«Վարչապետը պետք է հետ բերի երկրից հանված 10 միլիարդը» (տեսանյութ)
Նոր վարչապետի նշանակումից երկար ժամանակ չի անցել, բայց արդեն կա դրական շարժ՝ բենզինը քսան դրամով էժան է այսօր, շուտով ավելի կիջնի գինը. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը. Նրա խոսքերով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ցանկացած մարդ կարող է ներկրում իրականացնել. «Բայց ինչու մինչեւ հիմա չի եղել այսպես: Ինչու դա չէր անում Հովիկ Աբրահամյանը: Իշխանությունները խանգարեցին Հովիկ Աբրահամյանին, տա աստված, որ նույնը չկրկնվի Կարեն Կարապետյանի դեպքում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքերով՝ Կարեն Կարապետյանի քայլերը հուսադրող են, եւ կա օպտիմիզմ, որը վաղուց մեր հասարակության մեջ չկար: «Ինչու չհավատալ նրա ծրագրին: Ժողովուրդը տեսել է քայլեր, ոչ-ոք չի կարողացել կպնել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նա ազատվեց մարզպետի պաշտոնից: Հանրապետական կուսակցությունը հասկացավ, որ նավը խորտակվում է, այդ դեպքում իրենք էլ են խորտակվում եւ բերեցին, որ գոնե օգնի, որ չխորտակվի»,- ասաց քաղտեխնոլոգը: Իսկ ԱԱԾ պետի նախկին տեղակալը հակադարձեց, թե մեր նավակը ծակ է, իրենցը՝ ոչ. «Հակառակ դեպքում 10 մլրդ չէին տանի արտերկիր եւ լափի: Վարչապետը պետք է միտվի այդ գումարը հետ բերելու»: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իշխանության եկած Կարեն Կարապետյանին ցանկացավ չարիք չդառնալ: