Ամենօրյա վտանգ՝ դպրոցի ճանապարհին (տեսանյութ)
Թումանյան կայարանում ապրող աշակերտների համար Ձորագետի դպրոց հասնելը դարձել է վտանգավոր։ Քանի դեռ նորոգվում է Վանաձոր-Ալավերդի Մ6 միջպետական ճանապարհը, երկաթգիծն է դարձել թաղամասերը կապող միակ ճանապարհը։ Աշակերտները մոտ 2.5 կիլոմետր ճանապարհ են անցնում՝ երկաթգծով դպրոց հասնելու համար: Առանց մեծահասակների ուղեկցության նրանք ճանապարհ չեն ընկնում։ Անվտանգությունից ելնելով էլ՝ պարբերաբար ճշտվում են գնացքների երթուղու ժամերը: Նախկինում Թումանյան կայարանի աշակերտները դպրոց էին հասնում աշակերտներին սպասարկող տրանսպորտային միջոցով: Խնդրի լուծման համար բնակիչները դիմել են կառավարությանը, որպեսզի գործի գոնե էլեկտրագնացք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցի 4 աշակերտ և ուսուցիչների մի մասը դպրոց են գալիս այս ճանապարհով՝ Ձորագետի հիմնական դպրոցում դասերը մեկնարկում են ժամը 11-ին: Ձորագետ համայնքի ու հատկապես Թումանյան կայարանի բնակիչներն անհամբեր սպասում են կառավարության արձագանքին: Մանրամասները՝ Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ տրամադրած տեսանյութում