Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմա պետք է ընդդիմությունը օգնի իշխանությանը. ՀՀԿ-ական (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gagik-melikyan-1

Անկախ կառավարության ծրագրից, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կոռումպացված իշխանությունից ոչ մի լավ բան չի սպասում. «Ամենալավ ծրագրերը կարելի է ներկայացնել եւ հետո անել նույն չարագործությունները, ինչ-որ արվել է»: Ինքն իհարկե չի շտապում գնահատել կառավարության ծրագիրը, որը դեռ չի կարդացել: Բայց 6 ամսվա համար գրված ծրագիրը կարող է լինել միայն նախընտրական. «Դրանով արդեն, ինչ ասեմ,վստահելիությունը այդ ծրագրի նկատմամբ թուլանում է»: Կառավարության ծրագրի հանդեպ Հայ Ազգային Կոնգրեսի այս վերաբերմունքն ամենեւին դուր չի գալիս Հանրապետականին. «Հայ Ազգային Կոնգրեսը ճիշտն ասած իրենից էլ սպասելիքներ չունի»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կոչ է անում ամենեւին կարեւորություն չտալ Կոնգրեսի քաղաքական վերաբերմունքին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ կառավարության այս ծրագրից սպասելիքները մեծ են, ինքը պետք է մեծացնի վստահությունը իշխանության նկատմամբ. «Այնքան էլ տեղին չէր շատ ժամանակ հենց թեկուզ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից բարձրացվող հարցերը եւ արտահայտությունները, ոչ կառուցողական քննադատությունները, որոնք անվստահության մթնոլորտ էին ձեւավորել իշխանությունների նկատմամբ»: Հիմա պետք է ընդդիմությունը օգնի իշխանությանը, որպեսզի կառավարությունը կարողանա իրականացնել իր ծրագիրը: Գագիկ Մելիքյանը հենց այդպես էլ ասում է. «Ես չեմ կարծում, որ բոլորը պետք է ձեռքները ծալած մի կողմ նետեն հենց թեկուզ քաղաքական ուժերը նույնպես»: Իհարկե, պարոն Մելիքյանը հիշեցնում է, որ կախարդական փայտիկ չկա եւ տնտեսությունն էլ այն ոլորտը չէ, որտեղ կատարվող քայլերն անմիջապես ցույց են տալիս իրենց ազդեցությունը. «Շատ դանդաղ, բայց դրական ազդեցությունը մենք կտեսնենք այս 6 ամսվա ընթացքում»: Պարոն Մելիքյանը կառավարության գործունեության մեջ տեսնում է Սերժ Սարգսյանի հավաստիացումը, որ այն լինելու է ազգային համաձայնության կառավարություն՝ նախադրյալներ կան. «Ես չեմ կարծում, որ ընդդիմությունն իր կառուցողական քննադատություններով կփորձի նպաստել տնտեսական վերելքին, տնտեսական աճին, իհարկե»: Համենայնդեպս, ընդդիմության նպատակն էլ է, ըստ պարոն Մելիքյանի, որ կառավարությանը հաջողվի 6 ամսում մեր տնտեսությունը խելքի բերի: