Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Լավրովը նկարեց Արարատն ու հրապարակեց

Քաղաքականություն
shaqaryanc

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ հայտարարությունը պետք չէ բառացի ընդունել. «Ապրիլյան դեպքերի ընթացքում եւ դրանից հետո Լավրովը երկու-երեք հայտարարություն արեց, որում Թուրքիային մեղադրեց պատերազմը սադրելու մեջ, սակայն հիմա նա այլ հայտարարություն է անում՝ ելնելով ռուս-թուրքական մեղրամիսի վերսկսման փաստից: Բոլորս էլ հիշում ենք, որ նա օդանավակայանում նկարեց Արարատն ու հրապարակեց դա: Կարծում եմ, մարդը, որը ցանկանում է քցել հայերին, նման բան չէր անի: Դիվանագիտական նրբություններ կան»,-նշեց նա: Նա կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լավացումը  կապված է ապրիլյան պատերազմի վերաբերյալ Իրանի հայտարարության հետ. «Իրանը ասել էր Թուրքիային՝ եթե դու չդադարեցնես սադրել, ես կվերանայեմ հարաբերությունները քեզ հետ եւ առաջին հերթին անվտանգության հարցում: Դա արևելյան դիվանագիտության լեզվով նշանակում է՝ ես քեզ նախապատերազմ եմ հայտարարում: Այդ հայտարարությունից հետո Էրդողանը ստիպված եղավ հեռացնել Դավութօղլուին վարչապետի պաշտոնից, եւ սկսվեց ռուս-թուրքական մեղրամիսը»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե հնարավոր է Ացախին տրվի ինքնավար պետության կարգավիճակ, ապա քաղաքագետը կարծում է, որ նրա խոսքերը պետք չէ լուրջ ընդունել: «Մենք չգիտենք, թե վաղն Արդբեջանում ինչպես կավարտվեն ազգային փոքրամասնությունների դեմ հալածանքները, քանի որ հանրաքվեից հետո երկրի Հարավում եւ Հյուսիսում ձերբակալություններ են սկսվել թալիշների եւ լեզգիների նկատմամբ: Հիմնական դրդապատճառը Ալիևի խայտառակ հայտարարությունների իր կլանը իշխանության գլուխ պահելն է: Նա ցանկանում է մինչեւ դագաղ նախագահել, հետևաբար՝ խնդիր ունի ցույց տալու իր ժողովրդին, որ միայն ինքն է երաշխավորը, որ Լեռնային Ղարաբաղը չի դառնա անկախ հանրապետություն»: