Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը նպաստում է իտալերենի տարածմանը (տեսանյութ)

Հասարակություն
despan

Իտալերեն լեզվի համաշխարհային շաբաթվա շրջանակներում ԵՊՀ-ում մեկնարկեց «Իտալերենը և ստեղծագործական միտքը. ապրանքանիշներ, հագուստ, մոդա և դիզայն» խորագիրը կրող երկօրյա միջոցառումը: 16-րդ տարին անընդմեջ իտալերեն լեզվի համաշխարհային շաբաթն իրականացվում է ամբողջ աշխարհում։ Հայաստանն այս տարի մասնակցում է երկրորդ անգամ։ ՀՀ-ում Իտալիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլի խոսքով՝ միջոցառման նպատակը իտալերենի՝ որպես մշակութային լեզվի տարածումն է ամբողջ աշխարհում։ Մանրամասները՝ տեսանյութում