A
A
Երևանում 46 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել
Այսօր՝ ժամը 14.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ «IMEX GROUP» ընկերության դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ կա 3 տուժած: Տեղեկատվությունը ԱԻՆ-ինն է։ Դեպքի առնչությամբ Shamshyan.com–ը հայտնում է. «Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 S համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Նշված ավտոբուսը սպասարկում էր 46 համարի երթուղին»: