Էստրադային-հայրենասիրական երգի մրցույթը՝ ուղիղ (տեսանյութ)
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ հայտարարած «Էստրադային-Հայրենասիրական» երգի մրցույթը հատում է եզրագիծը: Հոկտեմբերի 17-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա նախագծի եզրափակիչ փուլը, որտեղ կհնչեն կոմպոզիտորներ Գեղունի Չթչյանի, Երվանդ Երզնկյանի, Ալբերտ Աբգարյանի, Արմենուհի Կարապետյանի, Արեգ Պանյանի, Աշոտ Ղազարյանի, Անահիտ Կոստանյանի, Ավետիս Բերբերյանի, Էդմոնդ Մակարյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Շուշան Սարգսյանի, Ռուսլան Գալստյանի, Սոֆյա Միքայելյանի, ինչպես նաև ՀԿՄ «Երիտասարդական» մասնաճյուղի անդամներ Աննա Զաքարյանի և Հասմիկ Արշակյանի ստեղծագործությունները։ Կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն հայ երգարվեստի հայտնի երգիչ-երգչուհիների կատարմամբ (Աննա Մայիլյան, Էմմա Պետրոսյան, Արամո, Արթուր Իսպիրյան, Սևակ Ամրոյան, Մերի Մնջոյան և այլք). բեմում կլինի Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը. գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան: Համերգին իր մասնակցությունը կբերի նաև ՀՀ ՊՆ «Զորական» անսամբլը։ Մրցույթը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին և անցկացվում է «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» նշանաբանի ներքո։ Մուտքն ազատ է։ Համերգին կարող եք հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։