Գործարարների համաձայնեցման խնդիր ունենք. նախարար
ՌԴ շուկա մտնելու համար կան դժվարություններ. այսօր Կառավարության նիստից հետո ամփոփելով Մոսկվա կատարած իր աշխատանքային այցը՝ նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ըստ նրա՝ ՌԴ խոշոր ցանցերն ուզում են մեծ քանակություններ, ստաբիլ որակ, մատակարարում. «Մեր ՓՄՁ-ների համար դա դժվար է: ՌԴ-ում նաեւ դա ենք քննարկել՝ արդյոք հնարավորություն կա՞: Նախկինում քննարկվում էր ՌԴ-ում ունենալ բազա՝ հայկական արտադրանքների իրացման համար, սակայն դա մի քանի անվանման համար: Արդյոք հնարավո՞ր է մեկ բրենդով դուրս գալ՝ դա կարող է լինել հայկական կամ ռուսական բրենդ, կամ պատվեր, որը այստեղի գործարաններից ընդհանրացված, կոնսոլիդացված պատվեր վերցնի եւ արտահանի ՌԴ՝ այնտեղի ցանցերի հետ սիստեմավորված պայմանագրով: Դա կնպաստի նրան, որ այստեղի արտահանողների ռիսկերը նվազեն: ՌԴ-ում կա ընկերություն, որ համաձայն է, սակայն մեզ մոտ կա օրենսդրական խնդիր եւ մեր գործարարների կոնսոլիդացված, համաձայնեցված մոտեցման հարցը: Եթե մեր գործարարները համաձայնվեն, մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները»: