Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հորդորեց նախագիծ ներկայացնելուց առաջ այն քննարկել

Կարևոր լուրեր Տնտեսություն
mirumyan

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հաստատման ներկայացրեց «Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագրի ու ցանկի» մասին որոշման նախագիծը:  Վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն, Միրումյանին հորդորեց նախագիծը ներկայացնելուց առաջ այն քննարկել գործարարների հետ: «Մենք կառավարությունում որոշակի միջոցառումներ ենք ներգրավում, մտածում ենք, որ դրանք ուղղված են բիզնեսի որոշակի շերտերին ստվերից օրինական դաշտ բերել, սակայն մեկ- մեկ չենք մտածում՝ դա ոնց կարող է ազդել սպիտակ դաշտի վրա: Չորսօրյա ժամկետում գործարարների հետ քննարկեք, որ նախագիծը չդառնա գլխացավ օրինական դաշտում աշխատող գործարարի համար: Շատ դեպքերում փորձում ենք ինչ-որ մեկին դաշտ հրավիրել, չի ստացվում, բայց մնացածին գցում ենք կրակը»,- ասաց Կ. Կարապետյանը: