Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանու թեկնածուի կողմից ծեծված հոգեւորականը պատմում է դեպքի մասին (տեսանյութ)

Հասարակություն
cec

Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին    ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանը ծեծի է ենթարկել: «Երբ մտա ներս, երկու աթոռ հարմարացրի, որ երկուսով նստենք, մեկ էլ երրորդ անձնավորությունը՝ բոյով, թափով մի տղա մտավ, դուռը ծածկեց եւ Արկադին միանգամից սկսեց սեռական հայհոյանքներ տալ եւ գլխիս խփել այնքան ուժգին, որ առաջին հարվածից շոկի մեջ էի: Ես իրան զգուշացրի, որ դժավարություն ունեմ առողջական, եթե ինձ մի բան լինի, ձեզ համար վատ կլինի, բայց ինքը չէր լսում, ընդունակ չէր լսելու: Հայհոյում էր, սպառնում էր, հարվածում, ասում՝ եթե ոստիկանություն ես դիմել, վիզդ կկտրեմ»,- պատմել է նա՝ նշելով, որ Փելեշյանը հարբած է եղել, եւ 10 րոպե շարունակ հարվածել է իր գլխին: Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պնդում է, որ նախօրեին ընդամենը քաշքշուկ է եղել, ոչ թե ծեծկռտուք: «Պետք չէ ուռճացնել, եղել են քաշքշուկներ` Հայ ավետարանական եկեղեցու հոգեւորականի` իրենց եկեղեցու հավատացյալներին ընտրակաշառք բաժանելու հետ կապված: Այսքանը»,- այսօր` հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Բիշարյանը` անդրադառնալով Վանաձորում իրենց թեկնածու Արկադի Փելեշյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: