Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխաների հետ աշխատելիս պետք է այլ միջոցներ կիրառել». փորձագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Usucchi-or

Ի՞նչ է պետք 20 տարի հետո աշխարհ մտնող երեխային։ Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ այս հարցին հստակ պատասխանելն ամենից դժվարն է: Աշխարհը փոխվում է արագ տեմպերով, կրթության նախկին մեթոդները արդեն հին են, նոր մոտեցում է պետք: Հայաստանում կա 30.000 ուսուցիչ. Սերոբ Խաչատրյանը նախևառաջ շնորհավորում է նրանց՝ Ուսուցչի օրվա առթիվ, ապա ընդգծում՝ 30.000-ը մեծ թիվ է: Բացի այդ՝ փոխվել է ընկալումը ուսուցչների նկատմամբ. «Առաջ էր, որ ուսուցչի աշխատանքը համարվում էր, այսպես ասած, առաքյալի աշխատանք: Այսօր բոլոր երկրներն ունեն տասնյակ հազարավոր ուսուցիչներ: Եթե մենք ուզում ենք լավ ուսուցչական կազմ ունենալ, ուրեմն պետք է քաղաքականություն տանենք այդ ուղղությամբ»: Եթե ամբողջ աշխարհում  կրթության որակը ծանր վիճակում է, Հայաստանի պարագայում խնդիրն առավել է սրացել. տնտեսությունն է մեղավոր: Պակաս մեղավոր չէ նաև դպրոցներում դասավանդման մեթոդիկան. «Ժամանակակից աշխարհում միայն խոսքը բավարար չէ: Երեխաների հետ աշխատելիս պետք է այլ միջոցներ կիրառել: Ուսուցիչը պետք է կարողանա խաղալ ու նույնիսկ լռել երեխաների հետ»,-նկատում է Խաչատրյանը: Եթե քաղաքներում քննարկվում է, թե ինչպես կարելի է ուսուցչին սովորեցնել երեխայի հետ ինտերակտիվ աշխատել, գյուղական համայնքներում խնդիրը շատ ավելի բարդ է: Փորձագետը կարծում է, որ գյուղացու ծանր առօրյան ուսուցչի կատարելագործմանը խոչընդոտում է. «Համաձայն կարգի՝ ուսուցիչը պետք է 5 տարին մեկ անգամ վերապատրաստվի, բայց ի՞նչ է անում գյուղի ուսուցիչը այդ հինգ տարվա ընթացքում, ու՞մ հետ է շփվում, ինչպե՞ս է կարողանալու կատարելագործվել»: Ուսուցիչների աշխատավարձը ցածր է: Սերոբ Խաչատրյանը պատկերավոր է ներկայացնում. Ուսուցչին տալիս են ատամնաբուժարանում մեկ ատամ բուժելու համար աշխատավարձ: