Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Սպորտ
a1aronyan-1

Մոսկվայում ընթացող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում այսօր կայացավ 5-րդ տուրը:   Մեր հայրենակից Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիան անցավ անչափ լարված պայքարում: Լեւոն Արոնյանը միջնախաղում դիրքային եւ նյութական (մեկ զինվոր) առավելություն ստացավ: Թվում էր, որ մեր շախմատիստը առաջին հաղթանակը կտոնի մրցաշարում, սակայն վերջնախաղում նա հապաղեց, Կրամնիկին հակագրոհ ձեռնարկելու հնարավորություն տեվց: Արդյունքում, 83-րդ քայլից հետո մեր շախմատիստը ստիպված խաղաղ դաշն կնքեց:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ-ոքի արեց մրցաշարում: Այժմ նա 2,5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը: Հաջորդ, 6-րդ տուրում, Լեւոն Արոնյանը ուժերը կչափի մրցաշարի միանձնյա առաջատար, հոլանդացի Անիշ Գիրիի հետ, որը հինգ հնարավորից վաստակել է չորս միավոր: