Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցկացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով զորավարժություն

Պաշտոնական
unnamed-1-18

ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում սեպտեմբերի 27-ից 30-ը անցկացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն: Դաշտային շարժական հոսպիտալի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է նաև ՆԱՏՕ-ի չափորոշիչներով 1-ին մակարդակի ինքնագնահատում: Զորավարժությանը մասնակցել են 500 զինծառայողներ` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ռազմաբժշկական վարչության անձնակազմից, օգտագործվել են շուրջ 60  ռազմական և բժշկական տեխնիկա և ուղղաթիռներ: Նախապես մշակված սցենարի համաձայն, բացազատված դաշտային շարժական հոսպիտալի  աջակցությամբ իրականացվել է վիրավոր զինծառայողների ուղղաթիռային տարհանում, քաղաքացիական բնակաչությանը բուժօգնության ապահովում, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ  համագործակցության կազմակերպում և այլ միջոցառումներ: Ինքնագնահատման գործընթացը իրականացվել է արտերկրում համապատասխան վերապատրաստում ստացած եւ ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված ՀՀ ԶՈՒ սպաների կողմից` ՆԱՏՕ-ի և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչների խորհրդատվությամբ ու դիտարկմամբ։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18