Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության ատամները չեն կարող կտրել. Հայկ Գևորգյան (տեսանյութ)

Տնտեսություն
Hayk-Gevorgyan

Նոր նախարարների նշանակման ազդեցությունը կունենա զուտ հոգեբանական նշանակություն. «Մարդկանց մոտ հույսեր կծագեն, որ այ տեսեք՝ գնաց շատ մեծահարուստ օլիգարխ մի նախարար ու եկավ մեկը, ով համեստ է, խելացի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում իրավիճակ փոխելու համար խորքային փոփոխություններ են անհրաժեշտ։ Արդյո՞ք պաշտոնանկ արվելուց հետո օլիգարխ նախարարները կգան հարկային դաշտ։ Հայկ Գևորգյանը նշում է. «Դժվար է ասել, նրանք կվերացնե՞ն ստվերը, թե նրանց ընկերությունների հետ մրցակիցներ կհայտնվեն։ Դա կախված է նրանից, թե այդ անձինք կկորցնե՞ն իրենց ազդեցությունը իշխանության մեջ, թե՞ ոչ»։ Կառավարության տնտեսական բլոկի նորանշանակ նախարարներից շատերը հայտնի չեն հասարակությանը։ Այնուամենայնիվ, չունեն քաղաքական պաշտոնում երկար աշխատանքի փորձ, արդյո՞ք նրանք կհասնեն իրական փոփոխությունների. «Եթե կառավարությունն ունի ծրագրեր՝ հաղթահարելու կոռուպցիան, ո՞ւմ դեմ է սկսում պայքարել, այն իշխանության, որի մասն է ինքը։ Այդտեղ անձից կախված չի, կարող է և ինքը շատ է ուզում կոռուպցիան նվազի կամ վերանա։ Նա պետք է հաղթի իշխանությանը։ Կառավարության ատամները չեն կարող կտրել»,- հավելեց տնտեսական մեկնաբանը։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի հետ «Ա1+»-ի զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում