Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանյան 4 բուհերում մոնիտորինգ է իրականացվում

Հասարակություն
unnamed-12

Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Վանաձորի պետական և Գորիսի պետական համալսարաններում   ՏԵՄՊՈՒՍ-ի MAHATMA ծրագրի շրջանակներում  «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի մոնիտորինգ է իրականացվում: Նպատակն է տեղում ծանոթանալ 2015թ.  իրականացված ծրագրային փորձաքննության արդյունքում առկա թերությունների վերացման ուղղությամբ մատուցված խորհրդատվությունների իրականացման ընթացքին: Մոնիտորինգային խմբում ընդգրկված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ)  տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հիմնադրամի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը, ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը, Վրաստանի Սևծովյան միջազգային համալսարանից  փորձագետ Գոդերձի Բուչաշվիլին,  ՄԹ. Միդլսեքս համալսարանից փորձագետներ  Ջորջ Դաֆոուլասը և  Քրիստիանո Մայան: Մոնիտորինգի ընթացքում խումբը հանդիպումներ է ունենում բուհերում կրթական ծրագրի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների հետ, ինչպես նաև  ուսումնասիրում է փաստաթղթերը: Հայաստանյան բուհերում մոնիտորինգն ավարտելուց հետո խումբն ուսումնասիրություն կիրականացնի նաև   ծրագրի շահակից  վրաստանյան 4 բուհերում: