Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթը՝ դեկտեմբերի 10-ից

Տնտեսություն
armwings

Այսօր «ԱրմՎինգս»  (ArmWings) Սահմանափակ Պատասխանատվությամբ  Ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունը պայմանագիր ստորագրեցին  Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար: Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ «ԱրմՎինգս»-ը նախաձեռնություն վերցրեց իրականացնել չվերթը, որպես կատարող ընտրելով տվյալ ավիափոխադրողին, առաջնային համարելով և՛ իր, և՛ ուղևորների պահանջները: Առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Բրյուսելը կրելու է նաև տարանցիկ( transit) գործառույթ, և կապելու է Հայաստանը այլ երկրների հետ ևս: Ի գիտություն ուղևորների և տուրիստական ընկերությունների՝ «ԱրմՎինգս-ը վարելու է թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել թե՛ «ԱրմՎինգս-ի պաշտոնական կայքից, որը շուտով հասանելի կլինի բոլորին, թե՛ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով: Ավիատոմսերի գները կլինեն դասակարգված, յուրաքանչյուր դասակարգ իր մեջ կպարունակի հավելյալ ծառայություններ և պայմաններ, որոնց մանրամասները կհրապարակվեն վաճառքի մեկնարկը հայտարարելուց հետո: