Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանները հսկելու սարքերը մերոնց չեն հետաքրքրում. Առավոտ

Հասարակություն
cucahandes-1

Ապրիլյան պատերազմից հետո էլ սահմանները հսկելու համակարգերը պաշտպանության նախարարությանն առանձնապես չեն հետաքրքրել՝ ասում է այդպիսի սարքեր արտադրող TSI ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը: Այս ընկերությունը եւս այսօր մասնակցում է «Made in Armenia- արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին, որը կազմակերպվել է «Մերիդիան» էքսպո կենտրոնում: Հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսը կտեւի սեպտեմբերի 19-22-ը: Առավոտյան ՀՀ նախագահը շրջել է տաղավարներով, գործարարներին հարցուփորձ արել: Մեր հարցին, թե՝ նախագահին ներկայացրի՞ք ձեր արտադրանքը, պարոն Գեւորգյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն այդ հատվածով չի անցել: Սակայն, ըստ Սամվել Գեւորգյանի, այդ սարքերի մասին ամենայն մանրամասնությամբ տեղեկացված են պաշտպանության նախարարության պաշտոնյաները. «Մեր մասին գիտի անգամ Սեյրան Օհանյանը, գիտեր Միրզաբեկյանը, որին հեռացրին պաշտոնից: Նրա հետ մի քանի անգամ հանդիպում ենք ունեցել: Մեր մասին շատ լավ գիտեն Գիտությունների ազգային ակադեմիայում: Բաղրամյան պոլիգոնում փորձեր էինք անում սրանից 10 անգամ ավելի քիչ զգայնության սարքերով: Մենք 14 կիլոմետրից թնդանոթի ազդանշանն ենք արձանագրել: Այնտեղ կար մի գեներալ, որը համարյա ծնկեց այդ ազդանշանից հետո»: cucahandes2-2 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով