A
A
Արփինե Հովհաննիսյանը Լեհաստանում կներկայացնի ԸՕ վերաբերյալ զարգացումները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի հրավերով, սեպտեմբերի 19-ին երկօրյա այցով մեկնել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա: «Ընտրական գնահատմանը և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջին զարգացումներն ու Հայաստանի ընտրական գործընթացի փորձը: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն