Միշա Ալոյանին կասկածում են դոպինգ օգտագործելու մեջ
Fancy Bears հակերների խումբը կոտրելով Համաշխարհային հակադոպինգային գործակալության կայքէջը, հայտնաբերել է գաղտնի փաստաթուղթ, ըստ որի 2016 թվականի օլիմպիական խաղերի 25 մեդալակիրների մոտ հայտնաբերվել են արգելված միջոցներ: Ցուցակում ընդգրկվածների թվում նշված է նաեւ Ռուսաստանի բռնցքամարտիկ Միշա Ալոյանի անունը, որը ծնունդով Հայաստանից է: Օգոստոսի 21-ին հանձնած դոպինգ ստուգումը նրա արյան մեջ հայտնաբերել է տուամինոգեպտան, որը արգելված դեղամիջոց է համարվում: Միշա Ալոյանը Ռիո-2016-ում նվաճել էր արծաթե մեդալ: Նշենք, որ սույն հակերային խումբը գործել է Ռուսաստանից: Այն պարզել է, որ արգելված միջոցներ են օգտագործել նաեւ աշխարհահռչակ թենիսիստուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը: Սակայն ՀՀԳ-ն անմիջապես արձագանքել է դրան եւ հայտարարել, որ իրենք տեղյակ են այդ մասին և անձամբ են թենիսիստուհիներին թույլ տվել օգտագործել այդ դեղամիջոցները: