Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  21 տարի կալանավայրում գտնվողը ցանկանում է ազատ արձակվել (տեսանյութ)

Հասարակություն
artur

Արդեն 21 տարի կալանավայրում գտնվող Արթուր Մկրտչյանը չի հասկանում՝ ինչու  է Նուբարաշեն ՔԿՀ  վարչակազմը  մերժում՝  իր   պայմանական ազատ արձակելու դիմումները:  «20 տարին լրացել է օրենքով սահմանված, բայց մարդկային ոչինչ չի մնում մարդու մեջ, գիտեն անտեղի նստած է: Եկել է ժամանակը ու մերժում են, ի՞նչու»,- հարց է տալիս ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկվում է «Նուբարաշեն» ՔԿՀ որոշումը, ըստ որի Արթուր Մկրտչյանի դիմումը չի ներկայացվել վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին:   ՔԿՀ ներկայացուցիչը նշեց, որ Արթուր Մկրտչյանը դատավճռով պետք է գումար փոխհատուցի տուժողների ներկայացուցիչներին՝ յուրաքանչյուրին մեկ մլն 30 հազար դրամ: «Փոխհատուցման մասին ես իմանում եմ վաղաժամկետ հանձնաժողովի ներկայանալու օրը, որ նման պահանջ կա»,- ասաց ցմահ դատապարտյալը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք չի ստացել իր գործով դատավճիռը. «Ես չեմ էլ հիշում, որովհետեւ պատկերացրեք 18 տարեկանում գնդակահարության են դատապարտում եւ ուղեկցում են մահապարտների խուց: Ես չեմ հիշում ի՞նչ է գրված, ի՞նչ չի գրված»,- եղավ Արթուր Մկրտչյանի պատասխանը: Նա   մեղավոր է ճանաչվել 5 համածառայակիցների սպանության մեջ: Դատարանում չի ընդունել մեղքը՝ պնդելով, որ սպանությունը կատարել են անծանոթ մարդիկ, որոնք այդ օրը եղել են Կոթիի զորամասի հենակետում: Նրա խոսքերով՝  նույնիսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են ցանկանում պարզել, թե ով կամ ովքեր են իրական հանցագործները Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանին զարմացնում է Քրեակատարողական հիմնարկի գործելաոճը:  « Եթե իմ վստահորդը,  ոչ թե ազատազրկվեր ցմահ ազատազրկման , այլ տաս տարի գույքի բռնագրավումով կամ 5 մլն դրամ բռնագանձմամբ, եթե 10 տարին լրանար եւ գումարը բռնագանձված չլիներ, դուք կշարունակեիք իրեն ահել ՔԿՀ-ում՝ ասելով որ գումարը չի փոխհատուցե՞լ»: «Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը առարկեց  ներկայացված բողոքի դեմ, իսկ դատախազը իր դիրքորոշումը կհայտնի սեպտեմբերի 27-ին: