Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժ Ադրբեջանում.այն զգացվել է նաեւ Հայաստանում

Կարևոր լուրեր Պաշտոնական
7e50a9eec649526428e918587d0bbc73

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.770 և արևելյան երկայնության 46.630 (Ադրբեջանի հանրապետության Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս): Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ ք.  Նոյեմբերյանում ՝ 3 բալ ուժգնությամբ: