Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանի բաց նամակը Նուբարաշենից

Հասարակություն
Arayik-Khandoyan

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը այսօր «Նուբարաշեն ՔԿՀ»-ից բաց նամակով դիմել է իր համագյուղացիներին: Ինչպես գիտեք մարտավարական նկատառումներով իմ թեկնածությունն եմ դրել հայրենի Ծաղկահովիտ համայնքում ընտրություններին մասնակցելու համար: Վարչախմբի կամակատարները շատ ոգևորված նշեցին` տեսեք ընտրությունները միակ միջոցն է… : Սակայն նույն վարչախումբն ինձ արգելեց հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ և իր գործելաոճին հավատարի,մ ոտնահարեց օրենքի պահանջը: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ի զորու չէ ազատ, արդար և ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու: Սիրելի’ Ծաղկահովիտցիներ, Ես ավելի քան վստահ եմ, որ Դուք հաղթահարելով բոլոր ճնշումներն ու ապօրինությունները, առավել ևս այս պայմաններում կկատարեք Հայրենիքի համար արդար և ճիշտ  ընտրություն`  հանուն մեր Հայրենիքի բարօրության: Հավաստիացնում եմ` Սանա ծռերից յուրաքանչյուրս հավատարիմ ենք մեր ուխտին` տապալել բռնապետությունը և Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն», -ասված է նամակում: