Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլյան պատերազմը՝ մարտահրավեր ամսագրի ստեղծմանը (տեսանյութ)

Հասարակություն
aj-FfQn1ZdQ

Ապրիլյան պատերազմը կարող էր խանգարել «Հարավային Կովկասը եւ իր հարեւանությունը»  ամսագրի  լույս ընծայմանը։  Հոդվածների մի մասի վրա աշխատում էին «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման  կենտրոնի հիմնադրած ցանցի անդամ  հայ եւ ադրբեջանցի  հեղինակները։  Այնուամենայնիվ , ինչպես նշում է  կենտրոնի զարգացման գծով տնօրեն Մարիա Կարապետյանը,   կիսատ հոդվածներ չեն մնացել։ «Ոչ մի մասնագետ չի հրաժարվել»,-ասում է նա։  347 էջանոց անգլերեն   ամսագիրը ներկայացնում է տարբեր վերլուծություններ, որոնք պատրաստել են ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուստատանի  հետազոտողներն ու լրագրողները, այլեւ Արցախի եւ Աբխազիայի։ Այս առիթով ադրբեջանական եւ վրացական կողմից առարկություն չի եղել։ «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման  կենտրոնը, որը գործում է արդեն 9 տարի, երկխոսության  յուրատեսակ հարթակ է հակամարտության մեջ գտնվող երկրների ներկայացուցիչների   համար։  Կենտրոնը ոչ միայն հնարավորություն է  ընձեռում տեսակետները գրավոր ներկայացնելու, այլեւ պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տարբեր ձեւաչափերով։  Սա առաջին փորձն է՝ տպագիր տարբերակով ներկայացնելու վերլուծությունները։  Մինչ այժմ դրանք ներկայացվել են առցանց։ Կովկասյան հրատարակության  առաջին տպագիր տարբերակը ստեղծվել է  9 ամսվա ընթացքում՝  Հայաստանում  Շվեդիայի , մասամբ նաեւ  ԱՄՆ դեսպանատան  ֆինանսավորմամբ։ Երեւանից  հետո  այս ամսագրի շնորհանդեսը տեղի կունենա Վաշինգտոնում՝ սեպտեմբերի 29-ին։ Ի դեպ, ամսագիրը տպագրվել է Ստամբուլում։ «Իմեջին»  կենտրոնում հուսով են, որ երկրորդ  օրինակը չի ուշանա, եւ այն  ընթերցողին կներկայացվի  հաջորդ տարի։ Մանրամասները՝ տեսանյութում