Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշակերտների շապիկներին քառօրյա պատերազմի հերոսի լուսանկարն էր (տեսանյութ)

Հասարակություն
Untitled

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում նոր ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Ներկաները հարգեցին դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Ադամ Սահակյան հիշատակը։  Դպրոցում բացվել է նաեւ Ադամ Սահակյանի անվան դասարան։ Ապրիլյան պատերազմի հերոսի անունով դասարան բացելը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի դիտարկմամբ նախեւառաջ հնարավորություն կտա աշակերտների մեջ հայրենասիրություն դաստիարակել։ Դասարանում բոլորի շապիկներին հիմա Ադամի լուսանկարներն են, այստեղ են նաեւ նրա արդեն հետմահու ստացած պարգեւներն ու շքանշանները։ Ադամ Սահակյանի գլխավորած 7 հոգանոց սահմանապահ ուժերը այնպիսի դիմադրություն էին ցուցաբերել, որ ադրբեջանական ուժերը 4-5 ժամ չէին կարողացել գրավել դիրքը։ Արդյունքում Ադամն իր զինակիցների հետ ոչնչացրել էր 200-ից ավելի ադրբեջանցի հատուկ ջոկատայինների եւ կանխել նրանց առաջխաղացումը դեպի երկրի խորքերը։ «Ես իրեն ընդունում եմ այնպես, ինչպես ինքը կար եւ հպարտանում եմ, որովհետեւ ամեն մարդ չէ, որ լինելով այդքան երիտասարդ , կարող է այդպիսի բնավորության տեր լինել« ,-ասում է Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը։    Ադամի մայրը հիմա  հիշում է՝ որդին ակտիվ էր, սիրում էր սպորտով զբաղվել, սիրում էր երաժշտություն,  բայց ամենից շատ առասպելներ եւ առասպելական հերոսներին էր սիրում։ Մայրը մտածում է՝ դա էլ պատահական չէ, հիմա ինքն էլ մի առասպել է։