«Հայաստան Արցախ» հիմնադրամը 4.3 մլն դոլարի նպաստ է տրամադրել
Գլենդել, Կալիֆորնիա – 2016 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $4.3 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքներով եւ տասը ծովային արկղերով։ Սույն օժանդակությունն իրականացնելու համար, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $3 միլիոն ընդհանուր արժողությամբ դեղորայք եւ այլ մարդասիրական ապրանքներ է ապահովել Direct Relief International կազմակերպությունից ($1.4 միլիոն), Կանադայի Health Partners International կազմակերպությունից ($811,000), AmeriCares կազմակերպությունից ($620,000) եւ Կաթողիկե Բժշկական Առաքելության Հոգաբարձությունից ($146,000)։ Այս ժամանակաշրջանում արժեքավոր ապրանքներ են նվիրել նաև հետեւյալ կազմակերպությունները. Prime Healthcare ($777,000), Ամերիկայի Հայ Ավետարանական Ընկերակցությունը ($181,000), Foundation SEMRA Plus՝ Շվեյցարիա ($128,000), Project AGAPE ($103,000), եւ Հայ Որբերի Օգնության Միությունը ($111,000)։ Հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ» հիմնադրամի առաքած նպաստը ներառել է հիմնականում անհրաժեշտ դեղորայք՝ քաղցկեղի, սրտի, աղիքների եւ մտային հիվանդությունների բուժման համար, ինչպես նաեւ դեղորայք ու բժշկական պարագաներ՝ վերջերս Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների պատճառով վիրավորվածների խնամքի համար։ 2015 թ. դեկտեմբեր 1-ին հիմնադրվելուց ի վեր, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $18.5 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ 20 թռիչքներով եւ 34 ծովային արկղերով։ Հաշվի առնելով, որ «Հայաստան Արցախ» հիմնադրամն այն կազմակերպությունն է, որ հաջորդել է Միացյալ Հայկական հիմնադրամին, 1989-ից ի վեր զույգ կազմակերպությունների կողմից հայրենիքին տրամադրված նպաստի ընդհանուր արժեքը կազմում է $738.5 միլիոն։ ««Հայաստան Արցախ» հիմնադրամին կանոնավորաբար առաջարկվում են միլիոնավոր դոլարների արժողությամբ կյանք փրկող դեղորայք եւ բժշկական պարագաներ», հայտնեց «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը. «երախտապարտ ենք մեր առատաձեռն բարերարներին, որոնց աջակցության շնորհիվ կշարունակենք անհետաձգելի նպաստ տրամադրել Հայաստանի եւ Արցախի բժշկական կենտրոններին»։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել «Հայաստան Արցախ» հիմնադրամի գրասենյակ. 117 South Louise Street, Suite 315, Glendale, CA 91205, կամ հեռաձայնել (818) 241-8900, Էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected]